Հայաստանը պաշտպանում է ՄԱԿ-ի հակառուսական բանաձեւը

Տարածաշրջան
18.04.2025

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ Բանաձեւին կողմ է քվեարկել նաեւ Վրաստանը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

 

«ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը» վերտառությամբ փաստաթուղթը ստացել է 105 կողմ, 9 դեմ, 33 ձեռնպահ ձայներ։

Դեմ քվեարկողների թվում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը և Սուդանը: Բանաձեւում բազմիցս նշվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին։ Նշվում է, որ Եվրոպան աննախադեպ մարտահրավերների առաջ է կանգնած «Ուկրաինայի, իսկ ավելի վաղ՝ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից հետո»։ 

Փաստաթղթի նախագծում նշվում են նաև Ուկրաինայի դեմ ռազմական հանցագործությունները հետաքննող հատուկ տրիբունալ ստեղծելու ջանքերը։

Չնայած իր ավանդական հակառուսական դիրքորոշմանը, ԱՄՆ-ն այս անգամ դեմ քվեարկեց: «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման միջոցով, ՄԱԿ-ի ստեղծման հիմնական նպատակն է: Այս բանաձևը կրկնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մասին հայտարարությունները, որոնք ԱՄՆ-ի կարծիքով չեն նպաստում խաղաղությանը»:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը չափազանց կարևոր է համարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը ինչպես ԵԽ երկրների, այնպես էլ հենց ԱՄՆ-ի համար։

«Մենք հուսով ենք, որ Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները կաջակցեն և կամրապնդեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ջանքերը», - ասել է Շրայերը։